|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱՄՆ կոնգրեսական Ֆրենք Փալոնեն դատապարտել է Արցախի օկուպացված տարածքներում հայկական մշակութային ժառանգության դեմ Ադրբեջանի հանցագործությունները։
Twitter-ի իր միկրոբլոգում նա գրում է. «Ալիևը շարունակում է հայոց պատմությունը ջնջելու՝ իր ջանքերը՝ չնայած ՄԱԿ-ի միջազգային դատարանի վճռին, որ Ադրբեջանը չպետք է պղծի կամ ոչնչացնի հայկական մշակութային վայրերը»։
Կոնգրեսականը կոչ է արել միջազգային հանրությանը՝ կանգնեցնել Ալիևին և պատասխանատվության ենթարկել այս աղաղակող խախտումների համար։