Փոխարժեքներ
08 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.77 |
EUR | ⚊ | € 447.46 |
RUB | ⚊ | ₽ 4.7 |
GBP | ⚊ | £ 515.9 |
GEL | ⚊ | ₾ 142.16 |
Ջազի հայկական ասոցիացիան Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության և Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի հետ համատեղ ներկայացնում է Ռեմի Փանոսյան ջազ տրիոյի համերգը:
Ռեմի Փանոսյան ջազ տրիոն հիմնադրվել է 2009 թվականին Ֆրանսիայում և հասցրել է 500-ից ավել համերգներով հանդես գալ շուրջ 40 երկրում։ Խմբին աննախադեպ հաջողություն բերեց, հատկապես, տրիոյի 10-ամյակին նվիրված հոբելյանական 5-րդ ալբոմը ("In Odd We Trust")։ Այն ներառված է մի շարք նշանավոր ռադիոալիքների ալբոմների ցանկում և երկար ժամանակ առաջնորդում էր Deezer, Spotify և այլ հարթակների երաժշտացանկերը։ Տրիոյի կազմում են՝ Ռեմի Փանոսյան՝ դաշնամուր Մաքսիմ Դելպորտ՝ կոնտրաբաս Ֆրեդ Պետիպրե՝ հարվածային գործիքներ։
Տոմսերի արժեքը՝ 4000, 6000 և 8000 դրամ Տոմսերը կարող եք ձեռք բերել առցանց։ Մանրամասների համար զանգահարել՝ 096-206-208։