|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Մեր պետական դրոշի նկատմամբ վերաբերմունքը պետք է դիտել պետական խորհրդանիշերի համատեքստում, որովհետև պետական խորհրդանիշերի նկատմամբ հանրության վերաբերմունքի փոփոխությունը մեծապես կախված է պետական կառույցներից․ խորհրդարանում հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Աղվան Վարդանյանի հեղինակած՝ պետական դրոշի գործածման տարածքներն ընդլայնող նախագծին:
«Խոսում ենք դպրոցների մասին, իհարկե, դպրոցներից մինչև պետական կառույցներ, նաև՝ անհատից մինչև պաշտոնյաներ ճանապարհին անչափ կարևոր է, որ պետական պաշտոնյաներն անձնական օրինակով ուղղորդեն մեր խորհրդանիշերի նկատմամբ հանրության վերաբերմունքը»,-ասաց Սեյրան Օհանյանը։
«Եթե համեմատելու լինենք, ռազմական տեսանկյունից, մարտական դրոշները պատվի, արիության և փառքի խորհրդանիշեր են, նույնիսկ մարտական դրոշը կորցնելու դեպքում զորամասերը լուծարվում են»,- ասաց նա:
Սեյրան Օհանյանը նաև ընդգծեց, որ պետք է խստացվեն դրոշի նկատմամբ անփույթ վերաբերմունքի դեպքում սահմանված պատժամիջոցները:
Մանրամասն՝ տեսանյութում։