|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Պալլադա» խերսոնյան պետական գործարանը, որը մտնում է «Ուկրօբրոնպրոմ» կոնցեռնի մեջ, և թուրքական Hidrodinamik Shipyard ընկերությունը պայմանագիր են կնքել լողացող նավամատույցի կառուցման ու մատակարարման համար։ Դրա տարողունակությունը կլինի 8500 տոննա. հաղորդել Է «Ուկրօբրոնպրոմ»-ը: Գործարքի արժեքը չի հաղորդվում։
Բոլոր հիմնական նյութերը լինելու են ուկրաինական արտադրության, իսկ սարքավորումները՝ եվրոպական և թուրքական մատակարարներից։
1968 թվականից ի վեր «Պալլադա» գործարանը կառուցել է 43 նմանատիպ նավամատույցներ՝ տարբեր մոդիֆիկացիաներով, որոնցից 39-ը հաջողությամբ շահագործվում են աշխարհի շատ երկրներում:
«Սա առաջին ուկրաինա-թուրքական պայմանագիրն է, որը կնքվել է այն բանից հետո, երբ ստորագրվել է Ուկրաինայի և Թուրքիայի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը՝ երկու երկրների նախագահներ Վլադիմիր Զելենսկու և Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներկայությամբ»,- ասել է գործարանի տնօրեն Եվգեն Ալխիմովը։
Գործարանը մասնագիտացած է լողացող նավամատույցների և լողացող կռունկների արտադրության մեջ: