|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքում լրացում կկատարվի, ինչի արդյունքում ավիաընկերությունները կարող են տուգանվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ փոխադրողը պատասխանատվություն կկրի ուղեւորին կեղծ ճամփորդական փաստաթղթերով, միջազգային բժշկասանիտարական կանոնների պահանջների խախտումով փոխադրման համար:
Այսինքն՝ ավիաընկերությունը պատասխանատվություն է կրելու Հայաստանի օդանավակայանում ուղեւորների եւ օդանավի անձնակազմի անդամների պահպանության եւ խնամքի համար՝ օդանավը լքելու պահից մինչեւ սահմանային վերահսկողություն իրականացնող մարմնի կողմից ՀՀ տարածք մուտքի թույլտվության տրամադրումը։
Ավելին, պատասխանատվություն է կրելու նաեւ օդանավակայանում ուղեւորների պահպանության եւ խնամքի համար սահմանային վերահսկողություն իրականացնող մարմնի կողմից տվյալ չվերթի ուղեւորին ՀՀ տարածք մուտքի թույլտվության տրամադրումը սահմանված կարգով մերժելու դեպքում:
Այս պահանջները չկատարելու համար տուգանք կնշանակվի, որը կնպաստի ավիաընկերության կողմից ուղեւորների առջեւ միջազգային ստանդարտներով սահմանված պատասպանատվության պատշաճ կատարմանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս պահանջների չկատարման դեպքում ավիաընկերությունը կտուգանվի 500 հազար դրամի չափով:
Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում