|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ԱԺ ամբիոնից անդրադարձավ ընդդիմադիրների կալանավորումներին:
Նա հայտարարեց, որ ժողովրդավարական արժեքներ դավանող միջազգային հանրության աչքի առաջ Հայաստանի՝ ակնհայտ բռնատիրության ձգտող իշխանությունների գործողություններով ապօրինի կալանավորվում են համայնքի ղեկավարներ, ավագանու անդամներ, իշխանության անօրինական ցանկությունը չկատարող դատավոր, իշխանությանը քննադատողներ:
«Երեկ, առանց իրավական նոր հանգամանքերի ի հայտ գալու, կրկին կալանավորվեց Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը։ Մենք դատապարտում ենք իշխանությունների ակնհայտ ապօրինի գործողությունները գործող քաղաքապետերի ու համայնքների ղեկավարների նկատմամբ»,- ասաց Օհանյանը:
Նա նշեց, որ այս պահին Վերաքննիչ քրեական դատարանում քննվում է քաղբանտարկյալ, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի խափանման միջոցի հարցը: Սեյրան Օհանյանն ասաց, որ ընդդիմադիր երկու խմբակցությունների պատգամավորները գնում են դատարան՝ի աջակցելու Առուշ Առուշանյանին:
«Կոչ ենք անում մեր հայրենակիցներին՝ մասնակցել այս պայքարին՝ հանուն իրավական ու ժողովրդավարական Հայաստանի»,- ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավարը: