|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հերթական «հիանալի» գործը՝ «ծանր վիրավորանքի» հոդվածով։ Այս մասին ֆեյսբուքում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
«Այս անգամ էլ Տիգրան Քոչարյանի վրա են գործ կարում քննադատական գրառումներից մեկում ոմն ն.փ.-ին «ՀՀ ԳԳ համբալապետ» որակելու համար։
Փաստորեն, ինչ-որ «հիանալի» անձնավորություններ «համբալապետը» որակել են ծանր վիրավորանք։
Ոստիկանություն այցելությունից ու «հիանալի» բացատրություն տալուց հետո քննարկում ենք գործի մանրամասները, պաշտպանական ռազմավարությունը և մարտավարությունը, վիրավորվողների ծանր ճակատագիրը և ճակատագրի վիրավորական ծանրությունը։
ՀԳ. Ողջունում եմ եվրոպացի բոլոր երեսպաշտներին, ինչպես նաև ԵՄ «հիանալի» դեսպան Անդրեա Վիկտորինին։ Տեսնում ե՞ք՝ ինչ «հիանալի» առաջընթացներ է գրանցում Հայաստանի ժողովրդավարությունը»,- գրել է Մելիքյանը։