|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Սիրիայի դեմոկրատական ուժերի (SDF) գլխավոր հրամանատար Մազլում Աբդին հայտարարել է, որ վերջին օրերին Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Դերիք քաղաքի (Ռոժավա) ռմբակոծումը քրդական ուժերին պատերազմի հայտարարություն է։
Փետրվարի 1-ի ուշ երեկոյան թուրքական բանակը Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK), ինչպես նաև Ժողովրդի պաշտպանության ստորաբաժանումների (YPG) «ահաբեկիչների» դեմ պայքարելու պատրվակով ավիահարվածներ է հասցրել Շինգալի (Իրաքի քաղաք) Դերիք և Ռոժավայի Մախմուր քաղաքներին։ Թուրքական կողմը գործողության մասին հայտարարել է միայն հաջորդ օրվա առավոտյան։ Ավիահարվածների արդյունքում խաղաղ բնակիչներ են զոհվել և վիրավորվել։
«Այն Դիվարի և Դերիքի թուրքական ռմբակոծությունները հանգեցրել են խաղաղ բնակիչների և մարտիկների նահատակությունների, ինչպես նաև վնասել են հասարակական ենթակառուցվածքները, ներառյալ՝ ամբարտակն ու էլեկտրակայանը: Այս հարձակումը հավասարազոր է պատերազմի հայտարարմանը, որը վտանգի տակ է դնում խաղաղ բնակչությանը և խաթարում մեր պայքարն ԻՊ-ի դեմ», - գրել է Աբդին Twitter-ում: