|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Իհարկե, ընդդիմությունը չի կարող ձայն տալ Նիկոլ Փաշինյանի կամակատար նախագահի թեկնածուին, որը երկրորդ փուլով դառնալու է Հանրապետության նախագահ, որն արդեն իսկ հայտարարել է, խոստովանել, որ լինելու է Նիկոլ Փաշինյանի որոշումները դակող նախագահ․ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
«Ինչպես Նիկոլ Փաշինյանն էր ասել իր վերջին հարցազրույցում, կառավարության վերջին նիստի ժամանակ՝ ապահովում է իր իշխանական բուրգի ներդաշնակեցումը։ Ըստ էության, հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկրորդ փուլով՝ ընդամենը 65 ձայնով կարողանալու են նախագահ կարգել Վահագն Խաչատուրյանին, հաջողվելու է ապահովել նրա իշխանական բուրգի անխափան աշխատանքը»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։