|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության երկխոսության և զարգացման համաշխարհային օրվա կապակցությամբ 2022 թ. ապրիլի 6-10-ը Հունաստանում կանցկացվի Համաշխարհային մշակութային ժառանգության ամենամյա երիտասարդական սիմպոզիում՝ «Իրազեկվածություն կրթության միջոցով» խորագրի ներքո։
ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ միջոցառմանը կարող են մասնակցել դպրոցների, համալսարանների և կրթական կամ մշակութային հաստատությունների ու ասոցիացիաների ներկայացուցիչներ, ուսուցիչներ, ինչպես նաև 12 տարեկանից բարձր աշակերտներ: Անչափահասների մասնակցությունը հնարավոր է միայն մեծահասակի ուղեկցությամբ: Միջոցառման ավարտին մասնակիցներին կտրվի վկայական։
Մասնակցության մասին մանրամասները հասանելի են միջոցառման կայքում: