|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Վրաստանը չեղարկում է «կանաչ անձնագրերը»: Որոշումն ընդունվել է օմիկրոնի տարածման և հիվանդության դանդաղ ընթացքի պատճառով. ասել է երկրում COVID-19-ի դեմ պայքարի շտաբի ղեկավար Գեորգի Գիբրաձեն։
«Կանաչ անձնագրերը» ուժի մեջ էին 2021 թվականի դեկտեմբերի 1-ից։ Քաղաքացիները ստացել էին էլեկտրոնային փաստաթուղթ՝ QR կոդով և «կովիդային» կարգավիճակով։ Առանց դրա անհնար էր այցելել սննդի օբյեկտներ, թատրոններ, կինոթատրոններ, ժամանցի վայրեր և ֆիթնես կենտրոններ։