|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները կազմակերպել են հասցեական հումանիտար օգնության փոխանցումը Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքի բազմազավակ ընտանիքներին: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:
Հաղորդվում է, որ հումանիտար ակցիայի շրջանակում ռուս խաղաղապահները տաք հագուստ, իրեր են փոխանցել 7 անձից կազմված բազմազավակ ընտանիքին, ինչպես նաև կենցաղային իրեր, դեղամիջոցներ և պարենային փաթեթներ:
Տարեսկզբից ավելի քան 50 ընտանիք է հասցեական հումանիտար օգնություն ստացել ռոսւ խաղաղապահներից: Հումանիտար արձագանքման կենտրոնի սպաները բնակիչներ են փոախնցում առաջին անհրաժեշտության իրեր՝ հագուստ, կոշիկ երեխաների և մեծահասակների համար, պարենային փաթեթներ, սպիտակեղեն, բարձեր, ծածկոցներ և անհատական դեղատուփեր:
Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։