|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Լուկաշենկոն ասել է, որ ինքը ժողովրդավարությունն այլ կերպ է տեսնում, քան այն տեսնում են «ազատ աշխարհում և ժողովրդավարության հենակետում՝ ԱՄՆ-ում», և հավելել, որ դրա համար ընդհանուր ընդունված չափանիշներ չկան։
Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն ժողովրդին ուղղված ուղերձում, որը հեռարձակվել է YouTube-ով, կատակով իրեն բռնապետ է անվանել։
Հարցին, թե ինչպես է ինքը հասկանում ժողովրդավարությունը` որպես բելառուս, Լուկաշենկոն պատասխանել է. «Ես բռնապետ եմ, ինձ համար դժվար է հասկանալ ժողովրդավարությունը»:
Հիշեցնենք, որ Լուկաշենկոն ասել էր, որ Արևմուտքի համար կարևոր է «արյան մեջ խեղդել ռուս-ուկրաինական եղբայրությունը, և որ Ուկրաինան պետք է վերադարձվի սլավոնականության «գիրկը»։