|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը հայտարարել է Դիլիջանի և Պուշկինի թունելների վերականգնման մանրամասն նախագծերի պատրաստման, բնապահպանական գնահատման և շինարարական աշխատանքների գնումների մրցութային փաստաթղթերի տեխնիկական մասի պատրաստման խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման միջազգային բաց մրցույթ։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ մրցույթը հայտարարվել է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի կողմից ֆինանսավորվող Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում։
Ծառայությունները պետք է մատուցվեն տեխնիկական բնութագրի պահանջներին համապատասխան, որը հանդիսանում է պատվիրատուի կողմից տրամադրվող մրցութային փաստաթղթերի անբաժան մաս:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է սույն թվականի փետրվարի 28-ը՝ ժ. 18.00
Լրացուցիչ տեղեկություններ մրցույթի և հայտերի ներկայացման կարգի վերաբերյալ կարելի է ստանալ հետևյալ հղումով։