|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Հունվարի 26-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Վիկտոր Ռիխտերին:
ՀՀ ԱԽ գրասենյակից հայտնում են, որ հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-գերմանական փոխգործակցությանը, ինչպես նաև Հայաստան-Եվրամիություն ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր: Երկուստեք ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման կարևորությունը: