|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Վարդենիսի ՏԻՄ ընտրությունների մասնակից «Ահարոն Խաչատրյան» դաշինքի շահերի ներկայացուցիչ Վարազդատ Հարությունյանը գրում է.
«Ոստիկանության աշխատելաոճից պարզ է դառնում, որ սրճեփն ավելի կարևոր է, քան Վարդենիսի համայնքապետարանի կնիքն ու ղեկավարի աշխատասենյակի բանալիները:
Առաջին դեպքում մի ամբողջ դիմակավորված խումբ են ուղարկում «կասկածյալին» բերման ենթարկելու ու Երևանից Մարտունի հասցնելու համար: Երկրորդ դեպքում, ոստիկանությունը առանց որևէ ավելորդ շտապողականության ընդամենը նամակներ է ուղարկում աշխատակազմի քարտուղարին:Դա այն դեպքում, երբ նախկին քաղաքապետը հայտարարում է, որ որոնվող իրերը հանձնել է քարտուղարին, իսկ վերջինս էլ գրավոր հերքում է այդ փաստը:
Երկիր մանկապարտեզ կամ գժանոց, ոնց կուզեք մեկնաբանեք:
Հ.Գ. Երկու դեպքում էլ նույն Գեղարքունիքի մարզային վարչությունն է պատասխանատու ստորաբաժանումը»։