|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Թուրքիան նախատեսում է թռիչքներ սկսել դեպի Հայաստանի տարբեր շրջաններ. գրում է Hürriyet-ը։
Թուրքական պարբերականի հաղորդմամբ՝ Թուրքիայի նախագահի աշխատակազմում քննարկումներ են ծավալվել դեպի Հայաստանի տարբեր շրջաններ թռիչքներ սկսելու շուրջ։ Քննարկումները շոշափել են Հայաստանի հետ առևտրային հարաբերությունների ընդլայնման հարցը։
«Որպես առաջին քայլ՝ որոշվել է բացել օդային կապը Հայաստանի հետ, այնուհետև օրակարգում է դրվելու դեպի այլ շրջաններ թռիչքների հարցը։ Մասնավորապես՝ Վանը կարող է վերածվել հայերի զբոսաշրջության կենտրոնի։ Միևնույն ժամանակ. Նախատեսվում է վերականգնել որոշ պատմական կառույցներ՝ Կարսի մերձակայքում գտնվող կամուրջն ու շենքերը, որոնց հայերը մեծ նշանակություն են տալիս։ Հայկական սփյուռքի ճնշումը նվազեցնելու համար միաժամանակ կընդլայնվեն առևտրային հարաբերությունները»,- նշում է թերթը։