|
Փոխարժեքներ
10 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.44 |
| EUR | ⚊ | € 425.59 |
| RUB | ⚊ | ₽ 5.1179 |
| GBP | ⚊ | £ 493.34 |
| GEL | ⚊ | ₾ 138.69 |
Իրանը մարել է ՄԱԿ-ում ներդրումների պարտքի մի մասը և վերականգնել է Գլխավոր ասամբլեայում ձայնի իրավունքը։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Պոլինա Կուբյակը. հայտնում է РИА Новости-ն։
«Գլխավոր ասամբլեան հաշվի է առել, որ Գվինեան, Իրանը և Վանուատուն վճարել են իրենց համապատասխան պարտքը... Սա նշանակում է, որ նրանք այժմ կարող են կրկին քվեարկել Գլխավոր ասամբլեայում»,- ասել է նա ճեպազրույցում:
Ավելի վաղ Իրանը հերթական անգամ կորցրել էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ձայնի իրավունքը կազմակերպությանն ունեցած պարտքերի պատճառով։ Քվեարկելու իրավունքը վերականգնելու համար Իրանը պետք է հատկացներ 18,4 միլիոն դոլար: