|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Yerevan.Today-ը գրում է․ «Տեղեկություն ստացանք, որ «Հայաստան» դաշինքի անդամ, ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանին բերման են ենթարկել և տարել անհայտ ուղղությամբ։
Տեղեկությունը Yerevan.Today-ը փորձեց ճշտել ոստիկանությունից։
Լրատվական բաժնից ասացին, որ տեղեկություն չունեն և խոստացան կես ժամից ճշտել։ Փորձեցինք կապ հաստատել ԱԱԾ-ի հետ, սակայն ԱԱԾ լրատվական բաժինը զանգերին չի պատասխանում»։
Սայաթ Շիրինյանի փաստաբան Բենիկ Գալստյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նա ևս որևէ տեղեկություն չունի, թե որ մարմինն է բերման ենթարկել և ինչ պատճառով։ Միայն նշեց, որ հնարավոր է ԱԱԾ են բերման ենթարկել։
Տեղեկություն ստանալուն պես, լրացուցիչ կհայտնենք։