|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
2021 թվականին ՀՀ պետբյուջեից 6 մլրդ 700 մլն դրամ է հատկացվել վիրավոր զինծառայողների վերականգնողական օգնությանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նրա խոսքով՝ այս ծրագրին ի սկզբանե 3 մլրդ 296 մլն դրամ էր հատկացվել, սակայն այդ գումարը տարվա ընթացքում բազմիցս վերանայվել էր: Ամբողջ տարվա ընթացքում այս ծրագրին ուղղվել է 6 մլրդ 700 մլն դրամ:
Ըստ նախարարի՝ ֆինանսավորման մեխանիզմով այս ծրագիրը տարբերվում է այլ ծրագրերից. դրա ֆինանսավորումը օֆերտայի սկզբունքով է կազմակերպվում, այսինքն՝ ծառայությունները մատուցելու կատարողականի հիմքով, եւ ֆինանսավորումը սահմանափակված չէ տարեկան բյուջետային շրջանակներով: