|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրք-ռուսական ժամանակակից հարաբերությունները կարելի է անվանել պատմության մեջ ամենախաղաղը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը. հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները շարունակում են բավականին լավ զարգանալ։ Մենք ունենք խաղաղ հարաբերություններ, որոնք պատմության մեջ չեն եղել»,- ասել է թուրքական պետության ղեկավարը։
Էրդողանը չի բացառել նաև մոտ ապագայում այցը Մոսկվա կամ հերթական հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Թուրքիայի ղեկավարը կրկին նշել է, որ Անկարան պատրաստ է միջնորդական ծառայություններ մատուցել Մոսկվային և Կիևին։ Միաժամանակ հավելել է, որ «Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմի ցանկացած փորձ լուրջ հարված կլինի ողջ տարածաշրջանի կայունությանը»: