|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում վարորդների շրջանում նոր բունտ է հասունանում. սեղմված բնական գազի գինը, հնարավոր է, այս տարվա ապրիլից բարձրանա: ՙԺողովուրդ՚ օրաթերթի հետ զրույցում այս մասին փոխանցեցին գազալցակայանների աշխատողները: Նրանց խոսքերով՝ սեղմված բնական գազի մեկ լիտրը, հնարավոր է, ավելի քան 20-30 դրամով թանկանա:
Չի բացառվում, որ սրա հետեւանքով կթանկանա նաեւ ուղեւորափոխադրման սակագները: Այսօր գազալցակայաններում բնական սեղմված գազի մեկ լիտրը Երեւանում վաճառվում է 310-320 դրամով, իսկ մարզերում՝ 280 դրամով:
Տեղեկացնենք, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն դիմել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտով: Մեզ հայտնի դարձավ, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի՝ Հանձնաժողով ուղարկած հայտը գազալցակայանների ղեկավարներին ստիպել է մտածել գազի գինը բարձրացնելու մասին»:
Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում