|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Փետրվարի 13-ին Երևանում սպասվում է երաժշտական իրական տոն․ «Արամ Խաչատրյան» համերգասրահում մեկ բացառիկ մենահամերգով հանդես կգա աշխարհահռչակ տենոր Ալեսանդրո Սաֆինան:
CNN ամերիկյան հեռուստաընկերության կողմից Ալեսանդրո Սաֆինան ճանաչվել է աշխարհի փոփ-օպերային ժանրի երեք ամենահայտնի տենորներից մեկը, իսկ «Սանդեյ Մեյլ»-ը նրան դասել է աշխարհի ամենահայտնի տենորների շարքին:
Ալեսանդրո Սաֆինան զուգերգերով ելույթ է ունեցել Էլթոն Ջոնի, Ռոդ Ստյուարտի, Մարիոս Ֆրանգուլիսի, Սումի Յոյի և Սառա Բրայթմանի հետ և նույն բեմում հանդես եկել Խոսե Կարերասի և Բարբարա Հենդրիքսի հետ:
Ալեսանդրո Սաֆինան Բիրմինգհեմի Royal Variety Show-ի շրջանակներում ելույթ է ունեցել Անգլիայի թագուհի Եղիսաբեթ II-ի, Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ի և Մոնակոյի արքայազն Ռենիեյի համար:
Իտալացի տենորը ելույթ կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ` դիրիժոր՝ Նիկոլա Սիմոնի ղեկավարությամբ:
Հարվածային գործիքներ՝ Պաոլո Պրիզոն։
Երևանյան մենահամերգի ընթացքում Ալեսանդրո Սաֆինան կկատարի իր՝ բոլոր ժամանակների հանրածանոթ և գեղեցիկ սիրո երգերը:
Համերգի գլխավոր հովանավորն է Sonati Art Made Textile ընկերությունը: