|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարարը, ներկայացնելով «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, հայտնեց, որ հեշտացվում է 13 տիպի գործունեության համար օտարերկրյա ներդրողների մասնակցությունը: Խոսքը, մասնավորապես, հետեւյալ տեսակների մասին է՝ մասնավոր պահնորդական գործունեություն, ինկասացիոն ծառայությունների մասնակցությունը, փոստային կապի գործունեությունը, միջուկային նյութերի և ռադիոակտիվ թափոնների ներմուծումն ու արտահանումը, երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպումը, մեկ մարդատար տաքսիով ուղևորափոխադրումների իրականացնումը, անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից մարդատար տաքսիների միջոցով ուղևորափոխադրումները, քաղաքաշինական փաստաթղթերի, ինժեներական բաժինների մշակումը, դրանց փորձաքննությունը, շինարարության իրականացումը, դրանց որակի տեխնիկական հսկողությունը և շենքերի տեխնիկական վիճակի հետազննությունը:
Նախագծից կարող ենք եզրակացնել, որ, օրինակ, օտարազգի տաքսիստների համար լիցենզիա կա՛մ չի լինելու, կա՛մ այն լինելու է ձևական, կա՛մ, առնվազն, ինչ-որ կերպ այն տարբերվելու է հայաստանաբնակ տաքսիստների համար սահմանված կանոններից:
Փաստենք՝ միայն վայրի նեոլիբերալներն առավել լավ պայման կստեղծեն օտարի, քան սեփական ժողովրդի համար:
Նիկոլը հերթով խժռում է իրեն իշխանության բերողներին: Խժռում է՝ հերթով ու կարգով: Հերթը հասավ տաքսիստներին:
Հնդիկի, պակիստանցու, տաջիկի և այլոց աչքը լույս:
Վ.Ս.