|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Թուրքիայի քաղաքացիներին, որոնք ստացել են տեղական արտադրության Turkovac պատվաստանյութի ամբողջական չափաբաժին, չի թույլատրվի մուտք գործել Գերմանիա՝ համաձայն երկրի նորացված՝ COVID-19 քաղաքականության. գրում է Sözcü թերթը։ Turkovac-ը ներկայումս ներառված չէ պատվաստանյութերի հաստատված ցանկում, ինչպես Չինաստանում և Ռուսաստանում մշակված պատվաստանյութերը։
Անցյալ շաբաթ գերմանական ARD հեռուստաընկերությունը «կասկածներ» հայտնեց թուրքական պատվաստանյութի արդյունավետության վերաբերյալ՝ հավելելով, որ բոլոր թեստերի արդյունքները դեռևս չեն բացահայտվել։ «Սա վեկտորային պատվաստանյութ է, որն արդյունավետությամբ նման է չինականին»,- ասվում էր ռեպորտաժում:
Ավելի վաղ Anadolu-ն հրապարակել էր Անկարայի Հաջեթեփե համալսարանի հետազոտության արդյունքները, ըստ որոնց՝ թուրքական պատվաստանյութը 50%-ով ավելի արդյունավետ է, քան չինական CoronaVac-ը։