|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հայաստանում ստեղծվում է դրամական փոխանցումների ազգային համակարգ, Sputnik Armenia-ին տված հարցազրույցում ասել է Կենտրոնական բանկի փոխնախագահ Վախթանգ Աբրահամյանը։
Վճարային միասնական համակարգը թույլ կտա առանց բանկային հաշիվ բացելու դրամական փոխանցումներ ուղարկել և ստանալ։ STAK Money Transfer համակարգը պետք է գործարկվի 2022 թվականի առաջին եռամսյակում։
«Փոխանցումները կարող են իրականացվել ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտասահմանում։ Հետագայում կավելացվի բանկային հաշվին և էլեկտրոնային դրամապանակին փոխանցելու հնարավորություն։ STAK-ը կմիանա այլ երկրների նմանատիպ «գերհամակարգերին», այդ թվում՝ Ռուսաստանի Բանկի «Արագ վճարումների համակարգին»։ Այժմ համակարգը գտնվում է ակտիվ թեստավորման փուլում»,- ասել է նա։