|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ Ռուսաստանը կողմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի շուտափույթ սահմանազատմանը։
«Դա չի վերաբերում ղարաբաղյան տարածաշրջանին և կարգավորման խնդիրներին։ Սա զուտ երկկողմանի խնդիր է, որի լուծման ուղղությամբ մենք առաջարկում ենք սկսել աշխատել արդեն մոտ մեկ տարի՝ ստեղծելով սահմանազատման և սահմանագծման հանձնաժողով։ Առաջարկել ենք մեզ՝ որպես այդ հանձնաժողովի խորհրդատու՝ հաշվի առնելով, որ ՌԴ գլխավոր շտաբը և այլ կառույցներ ունեն քարտեզներ, որոնք արտացոլում են Խորհրդային Միության ձևավորման տարբեր փուլերը և նրա փոփոխությունը»,- ասել է Լավրովը։
Նա հայտնել է նաեւ, որ երեկ այս թեմայով զրուցել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։
Լավրովի խոսքով՝ կան կողմերի համապատասխան առաջարկներ, որոնցում կան տարակարծություններ, քննարկումներ են ընթանում։