|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ֆրանսիացի պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լոիզոն կոշտ արձագանքել է Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևին, որը իր Twitter-ում Ալիևի հայտարարությունն էր տեղադրել, թե Մինսկի խումբը չպետք է զբաղվի Ղարաբաղյան հակամարտությամբ, քանի որ այն լուծվել է:
«Պարո՛ն դեսպան, դիվանագիտությունն առաջին հերթին այն է, որ հարգանքով է վերաբերվում այն երկրին, որտեղ պատիվ ունի ծառայելու։ Ֆրանսիան Մինսկի խմբի համանախագահն է, և Դուք ձևացնում եք, թե հրաժարվում եք դրանից։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարգավորվել, հրադադարի ռեժիմը չի պահպանվում, Հայաստանը երեկ 3 զոհ է ունեցել»,- պատասխանել է Լոիզոն։