|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 13-ի նիստում պաշտոնից ազատեց Արարատի մարզպետ Ռազմիկ Թեւոնյանին:
Մեկ այլ որոշմամբ՝ Արարատի նոր մարզպետ նշանակվեց նախկին մարզպետի որդին` Սեդրակ Թեւոնյանը:
«Շնորհակալություն եմ հայտնում վստահության համար: Համոզված եմ, որ մեր համատեղ աշխատանքի շնորհիվ արդարացնելու ենք մեր ժողովրդի բոլոր հույսերը»,- ասաց նա
Հիշեցնենք, որ Սեդրակ Թեւոնյանը հունվարի 4-ին էր վայր դրել պատգամավորի մանդատը:
Ռազմիկ Թեւոնյանը մարզպետ էր նշանակվել 2020 թվականի դեկտեմբերի 10-ին, այնուհետեւ՝ 2021 թվականի սեպտեմբերի 9-ին, հրաժարական տվել ու օրեր անց հետ էր վերցրել հրաժարականի դիմումը: