|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Նիկոլ Փաշինյանի հրամանագրով՝ Գրիգոր Մինասյանը հունվարի 12-ին նշանակվեց արդարադատության նախարարի տեղակալ։
Գրիգոր Մինասյանը մեկն է այն գործիչներից, որոնք այսօր պաշտոն են զբաղեցնում, բայց մինչ այս Նիկոլ Փաշինյանին քննադատել են և անգամ՝ ծաղրել։
Գրիգոր Մինասյանը երկու անգամ ընտրվել է Երևանի ավագանու անդամ, 2 անգամն էլ ՀՀԿ համամասնական ցանկով՝ 2013 և 2017 թվականներին։
2017 թվականի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ անգամ ծաղրի էր ենթարկում Նիկոլ Փաշինյանին՝ տանիքներ մագլցելու համար, մեղադրում էր միայն գեղեցիկ ճառեր ասելու և շոուներ անելու մեջ։
Գրիգոր Մինասյանի ելույթից մեկ հատված՝ տեսանյութում։