|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Նախագծին դեմ ենք, քանի որ այն ստեղծում է ֆինանսական դժվարություններ: Այս մասին Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Նշենք, որ հանձնաժողովում քննարկվում էր կառավարության հեղինակած «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի նախագիծը:
«Եթե պարտքով գումարը փոխանցվում է քաղաքացուն, և նա ստիպված այն կանխիկացնում է այլ բանկոմատից, ապա գումար է մուծելու տվյալ բանկին: Ես հասկանում եմ, որ որոշ գործարքների մասով օրենքի նպատակը ստվերի կրճատումն է, բայց, օրինակ, եղբորից եղբորը բանկի միջոցով փոխառություն տրամադրելու տրամաբանությունն ես ընդհանրապես չեմ հասկանում, հատկապես, որ դժվար է հիմնավորել՝ դա փոխառություն է, թե՝ նվեր»,- ասաց Խաչատրյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։