|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Զանգվածային, ժողովրդական բողոքի ակցիաները պետք է սկսվեն Վրաստանի բոլոր քաղաքներում և շրջաններում. հայտարարել է վրացական գլխավոր ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» առաջնորդներից Լևան Խաբեիշվիլին։
Նրա խոսքով՝ երկրում թանկացումների ֆոնին, կարեւորվում է համաժողովրդական բողոքը։
«Երբ մայրաքաղաքում թանկացել են կոմունալ վճարները, էլեկտրաէներգիան, գազը, վառելիքը, հասարակական տրանսպորտը, թանկացել են առաջին անհրաժեշտության ապրանքներն ու դեղերը, շատ կարևոր է ժողովրդական մեծ բողոքն ու համաժողովրդական շարժումը, որի զոհը, բառիս բուն իմաստով, կլինի ռուս օլիգարխը և նրա քրեական իշխանությունները»,- ասել է Խաբեիշվիլին։