|
Փոխարժեքներ
26 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀԱՊԿ խաղաղապահները, հավանաբար, մեկ շաբաթ կմնան Ղազախստանում, հայտարարել է նախագահի Կասըմ-Ժոմարտ Տոկաևի մամուլի քարտուղարը։
«ՀԱՊԿ խաղաղապահներից ոչ մեկը չի մնա Ղազախստանում հակաահաբեկչական գործողության ավարտից հետո»,- ասել է Բերիկ Ուալին։
ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը ժամանել են Ղազախստան և սկսել պաշտպանել ռազմավարական, ռազմական օբյեկտները։ Դրանք ներառում են Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի զինված ուժերի ստորաբաժանումները։
«Խաղաղապահների մանդատը ներառում է ռազմավարական օբյեկտների պաշտպանությունը և ղազախական իրավապահների թիկունքը պահելը։ Հարկ է ընդգծել, որ ահաբեկչական խմբավորումների դեմ հիմնական ռազմական գործողություններն իրականացնում են իրավապահ մարմինները և Ղազախստանի զինված ուժերը։ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը ժամանակավորապես կլինեն Ղազախստանում և կլքեն երկիրը ղազախական կողմի առաջին դիմումով՝ իրավիճակի կայունացումից հետո», - հայտարարել է Ղազախստանի ԱԳՆ-ն: