|
Փոխարժեքներ
09 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Հունվարի 6-ին Հայոց Եկեղեցին նշում է Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնը: Շատերն անգիտությամբ երբեմն այն անվանում են «Փոքր Զատիկ»: Զատիկը «մեծ» կամ «փոքր» չի լինում: Մայր Աթոռ սբ Էջմիածնի միաբան Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը տեղեկացնում է.
Զատիկը Քրիստոսի Սուրբ Հարության տոնն է, որն այս տարի նշելու ենք ապրիլի 17-ին: Սուրբ Ծննդյան տոնը բոլորի համար է՝ թե՛ ննջեցյալ ունեցողների և թե՛ չունեցողների։ Ուստի գերեզմաններ պետք է գնալ ՄԵՌԵԼՈՑԻՆ՝ հունվարի 7-ին։
Հավելենք, որ Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի նախօրեին հայ առաքելական եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Սուրբ Պատարագ: