|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Դեկտեմբերի 26-ին ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ է հրավիրել։ Այն վարում էր հանձնաժողովի նախագահի տեղակալ Մարսել Պետրոսյանը։ Այս մասին Yerkir.am-ին հայտնում են ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:
Օրակարգում «Արցախի Հանրապետության ինքնիշխանությանն ու սուբյեկտայնությանը սպառնացող վտանգների և մարտահրավերների մասին» խորագրով ԱՀ ԱԺ հայտարարության տեքստի բովանդակության քննարկման հարցն էր։
Խմբակցությունների տեսակետներն ու դիրքորոշումները քննարկելուց հետո հայտարարության տեքստը քվեարկության է դրվել և 3 կողմ ձայնով արժանացել հանձնաժողովի դրական եզրակացությանը։
Այն ներկայացվելու է դեկտեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին կայանալիք ԱԺ արտահերթ նիստի քննարկմանը։