|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Թուրքական Pegasus Airlines ավիաընկերությունը մոտ օրերս թռիչքներ կսկսի Ստամբուլ-Երևան երթուղով։ Այս մասին, ըստ TRT-ի, հայտնել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Քարաիսմայիլօղլուն։
Դեկտեմբերի 16-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ասել էր, որ Անկարան շահագրգռված է Երևանի հետ հարաբերությունների կարգավորմամբ։ Թուրքական կողմը հույս ունի, որ շուտով կկարողանա խաղաղության պայմանագիր կնքել Երևանի և Բաքվի միջև, իսկ թռիչքների բացումը պետք է դյուրացնի բոլոր կողմերի միջև տնտեսական շփումները։
Հիշեցնենք, որ «Pegasus»-ը պատկանում է Թուրքիայի ամենահարուստ ընտանիքներից մեկին՝ Սաբանջըներին, որոնք իրենց կարողությունը դիզել են Կիլիկայի ցեղասպանված ու տեղահանված հայերի ունեցվածի յուրացմամբ։
Վերոնշյալ գերդաստանի անունը կրող Սաբանջը համալսարանում է ուսանել նաև հայ-թուրքական հարաբերություններում հայկական կողմից բանագնաց, ԱԺ փոխխոսնակ, ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանը։
Նյութը՝ Yerkir.am-ի