|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգը DPA-ին ասել է, որ դաշինքը երբեք չի խոստացել չընդլայնվել։
«ՆԱՏՕ-ն երբեք չի խոստացել չընդլայնվել։ Անգամ մեր կազմակերպության հիմնադիր պայմանագրում ասվում է, որ յուրաքանչյուր եվրոպական պետություն կարող է դառնալ դաշինքի անդամ», - «ՌԻԱ Նովոստի»-ն մեջերում է նրա խոսքերը։
Ստոլտենբերգը նշել է, որ կան մի շարք միջազգային պայմանագրեր, որոնք ասում են, որ «յուրաքանչյուր պետություն կարող է ազատորեն որոշել իր ճակատագիրը»։
«Սա եվրոպական անվտանգության հիմնարար սկզբունքն է, որին հետևել է Ռուսաստանը։ Մենք չենք կարող դա փոխել մի քանի մեջբերումներով: Բացի դրանից` դաշնակիցները հերքում են, որ նման խոստումներ երբևէ տրվել են: Խորհրդային Միության նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովն ինքն է ասել, որ ՆԱՏՕ-ի` դեպի Արևելք ընդլայնման հարցը չի քննարկվել մինչև Գերմանիայի վերամիավորումը»,- ասել է Ստոլտենբերգը։