|
Փոխարժեքներ
13 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.21 |
| EUR | ⚊ | € 404.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.2997 |
| GBP | ⚊ | £ 479.2 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Թուրքիայում կեղծ ոգելից խմիչքներից թունավորման հետևանքով մահացածների թիվը աճում է, իսկ անվտանգության ուժերը միջոցներ են ձեռնարկում ամբողջ երկրում թունդ խմիչքների ապօրինի արտադրության դեմ պայքարելու համար:
Չնայած բոլոր նախազգուշացումներին` Շանլըուրֆա և Այդըն նահանգներում գրանցվել է մահվան երկու նոր դեպք՝ ընդամենը երկու շաբաթվա ընթացքում զոհերի թիվը հասցնելով ավելի քան 65-ի. հայտնում է Hurriyet-ը։
Անվտանգության մարմինները գործողություններ են իրականացնում երկրի 81 նահանգում՝ ալկոհոլային խմիչքների ապօրինի արտադրության և վաճառքի համար պատասխանատու անձանց ձերբակալելու համար։
Կայսերի նահանգում իրականացված գործողության ընթացքում առգրավվել է ավելի քան երկու տոննա էթիլ սպիրտ, մեկ կասկածյալ կալանավորվել է։ Առգրավված ապացույցները ներառում են նաև մի քանի տասնյակ համային տեսականի և վաճառքի համար պատրաստ որոշակի քանակի կեղծ ալկոհոլ:
Թերթը նշում է, որ ալկոհոլային խմիչքների թանկացումը և դրանց վաճառքի սահմանափակումը պարարտ հող է ստեղծել խարդախների գործունեության համար և հանգեցնում է նրան, որ մարդիկ չեն կարողանում տարբերակել ապօրինի լաբորատորիաներում արտադրված ըմպելիքները։