|
Փոխարժեքներ
22 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.59 |
| EUR | ⚊ | € 438.2 |
| RUB | ⚊ | ₽ 4.9652 |
| GBP | ⚊ | £ 503.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.47 |
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրում շարունակվում է ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի եւ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի հանդեպ ԱԺ-ում օգոստոսի 24-ին ԱԱԾ ՊՊԾ աշխատակիցների կողմից բռնություն գործադրելու փաստով քննչական մարմինների՝ քրեական գործ չհարուցելու վերաբերյալ բողոքը:
Դատարանը նախորդ նիստում լսեց կողմերին և որոշեց տվյալ բողոքին առնչվող անձանց՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին եւ ԱԱԾ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանին, ինչպես նաեւ դեպքին առնչվող այլ ՊՊԾ աշխատակիցներին նույնպես ծանուցում ուղարկել:
Դատավորը նշեց՝ քանի որ քննիչի որոշման մեջ մատնանշվել է, որ Ալեն Սիմոնյանի և ՊՊԾ պետի գործողությունները եղել են իրավաչափ, հետևաբար, դատարանը համարում է, որ այս գործը կարող է առնչվել նաև նրանց շահերին։
Դատական նիստին առաջարկում ենք հետեւել Yerkir.am-ի ուղիղ հեռարձակմամբ: