|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Հայաստանը պառակտված է. հասարակության մի մասը, հատկապես՝ Երևանում, որտեղ շատերը կռվել են հիմնականում «Ֆեյսբուք»-ում, արդեն մոռացել է պատերազմի մասին. իր թելեգրամյան ալիքում գրում է ռուս ռազմական թղթակից, Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում ադրբեջանական հրթիռակոծությունից վիրավորված Յուրի Կոտենոկը:
«Իսկ Հայաստանի մի մասը շարունակում է ապրել պատերազմում, ցավում է կորուստների համար, անհանգիստ հայացքով նայում է ապագային, երբ ոտնահարվում են հայրենիքի սահմանները։ Զոհված հերոսների դեմքերը պահապանների պես նայում են մեզ՝ կոչ անելով գործի։
Իջեւան. դեկտեմբեր 2021թ. «Հայրենիքը սկսվում է մեր սահմաններից». Արմեն Օհանյան. զորամասի հրամանատար. նա հերոսաբար զոհվել է Արցախում՝ պայթեցնելով իրեն և իրեն շրջապատած թշնամիներին», - գրում է ռուս լրագրողը Իջևանից: