|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՊԵԿ 3 աշխատակիցներ մեկնում են Մոսկվա:
Համապատասխան որոշման մեջ ասվում է.
«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի Արարատյան մաքսատուն-վարչության պետի տեղակալ Աղասի Աղայանին, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի ռիսկերի վերլուծության և կառավարման բաժնի պետ Ռուզաննա Կուսիկյանին և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողության վարչության մաքսային վարչարարության և մաքսային գործի զարգացման բաժնի գլխավոր մաքսային տեսուչ Տիգրան Մնացականյանին սույն թվականի դեկտեմբերի 22-ից 23-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ Ռուսաստանի Դաշնության դաշնային մաքսային ծառայության կողմից կազմակերպվող՝ էլեկտրոնային հայտարարագրման կենտրոնների աշխատանքներին ծանոթանալու նպատակով կայանալիք աշխատանքային այցին մասնակցելու համար:
2. Աղասի Աղայանի, Ռուզաննա Կուսիկյանի և Տիգրան Մնացականյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման բոլոր ծախսերը՝ ներառյալ COVID-19 ՊՇՌ նմուշառումների վճարները, կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնության գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը»: