|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Հայաստանի կառավարությունը ծրագրում է վերականգնել երկաթուղու Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ 45 կիլոմետրանոց հատվածը, ինչի վրա կծախսի մոտ 200 մլն դոլար։ Այս մասին շաբաթ օրը ՏԱՍՍ-ի թղթակցին տեղեկացրել է հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Փորձագետների նախնական գնահատականներով՝ Հայաստանի տարածքով անցնող երկաթուղու հատվածների վերականգնման ինդիկատիվ արժեքը կկազմի մոտ 200 մլն դոլար։ Հատվածի երկարությունը (Հայաստանի տարածքով – ծան.՝ ՏԱՍՍ-ի) ընդհանուր առմամբ կկազմի մոտ 45 կմ, իսկ ճանապարհի ընդհանուր երկարությունը մոտ 340 կմ է»,- նշել է նա։