|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Խորհրդարանական պետություն ենք և հիմնական դերակատրումը պետք է կատարի խորհրդարանը։ Այն խորհրդարանը, որտեղ կան զինվորներ, որոնք պատգամավորներին են քաշքշում, այն խորհրդարանը, որտեղ արդեն սկսել են լրագրողների նստատեղերը հեռացնել դա խորհրդարանի պատմություն չէ։ Այս մասին ՀՀԿ 17-րդ համագումարից առաջ լրագրողների հետ զրույցումա սաց ՀՀԿ խորհրդի անդամ Գալուստ Սահակյանը։
Անդրադառնալով ընդդիմության աշխատանքներին Սահակյանը նշեց․
«Ընդդիմության քաղաքական գործունեությունը կապված է խոսքի ու փորձի մեջ։ Այդ փորձն ու խոսքը կանոնավոր վիճակում է, բայց այսօր միայն խոսքով երկիրը չեն կարող փրկել, խոսքի հետ անհրաժեշտ է նաև գործողություն»։
Նախկին պատգամավորը վստահ է, որ թուրքերի հետ հնարավոր չէ խաղաղության գնալ։
«Թուրքերի հետ բարեկամության միտքը հիմար մարդկանց խելքի զորությունն է»։