|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին Սյունիքի մարզպետի ժամանակավոր տեղապահ, արձակուրդում գտնվող Մելիքսեթ Պողոսյանին փոխարինող փոխմարզպետ Կարո Ավետիսյանը մարզպետարանում խորհրդակցություն է հրավիրել, քննարկվել են հանրակրթության ոլորտին վերաբերող հարցեր, իսկ վերջում էլ մարզի դպրոցի տնօրեններին հորդորել են, որ բաժանորդագրվեն մարզային «Սյունյաց երկիր» թերթին, որը զբաղված է մեծ մասամբ պաշտոնական քարոզչությամբ, իսկ ավելի կոնկրետ` մարզպետի ու մարզպետարանի գովքն անելով։
Փոխմարզպետն ասել է, որ պետք է օգնել թերթին, եւ հորդորել է երկուական օրինակով բաժանորդագրվել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում