|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Սանկտ Պետերբուրգի իրավապահ մարմինները բերման են ենթարկել «Ռոսռեեստրի» նախկին պաշտոնյա Բորիս Ավագյանին։ Ձերբակալությունը տեղի է ունեցել Պետրոգրադում ռեստորաններից մեկում, հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը։
Հետաքննության տվյալներով՝ նախկին պաշտոնյան հանցավոր խումբ է կազմակերպել, էժան շինանյութի անվան տակ տեխնիկա է ներմուծել Ռուսաստանի տարածք։ Հանցավոր խմբի գործունեության պատճառած վնասը գնահատվում է գրեթե 1 մլն ռուբլի։ Ձերբակալությունից հետո Բորիս Ավագյանը տնային կալանքից փախուստի է դիմել՝ մեկնելով Ֆրանսիա։ Որոշ ժամանակ անց նրան տեղափոխել են Հայաստան, որտեղ զբաղեցրել է պետական բարձր պաշտոններ։