|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Դեկտեմբերի 14-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում 40-ամյա մի տղամարդ հաղորդում էր տվել, որ դեկտեմբերի 13-ի ժամը 21.00-ից մինչև դեկտեմբերի 14-ի ժամը 06.00-ն ընկած ժամանակահատվածում փախցրել են Բուզանդի փողոցում կայանված իր «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան:
Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Կենտրոնական բաժնի և Մարաշի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 15-ին, ժամը 01.00-ին, ավտոմեքենան հայտնաբերվել է Աշտարակի խճուղու հարակից տարածքում:
Նույն օրը, ժամը 02.00-ին, ոստիկանության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Մասիս քաղաք տանող ճանապարհից Մարաշի բաժանմունք կասկածանքով բերման են ենթարկել Արագածոտնի մարզի Թլիկ գյուղի 22-ամյա բնակչի, Արարատի մարզի Դաշտավան գյուղի 23 և 22 տարեկան երկու բնակչի և Մասիս քաղաքի 21-ամյա բնակչի:
Թլիկ գյուղի 22-ամյա բնակիչը տվել է խոստովանական բացատրություն:
Նախապատրաստվում են նյութեր: