|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Արարատի մարզի Վեդի համայնքում նոր ընտրություններ կանցկացվեն:
Նշենք, որ այստեղ դեկտեմբերի 5-ին տեղի էին ունեցել ՏԻՄ ընտրություններ, և ՔՊ-ն պարտություն էր կրել: Դրանից հետո մի շարք «ռազբորկաներ» տեղի ունեցան, քանի որ ՔՊ-ն չէր համակերվում պարտության հետ, եւ վերջապես, նրանց հաջողվել է հասնել նրան, որ ՔՊ-ի եւ «Հանրապետություն» կուսակցության ընտրացուցակներում ընդգրկված բոլոր թեկնածուներն ինքնաբացարկ են ներկայացրել, ինչն էլ հանգեցրել է նոր ընտրություններ անցկացնելու որոշման:
«Ձեզ եմ ներկայացնում թիվ 13 տարածքային ընտրական հանձնաժողովի 43-Ա
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Գնում ենք ՆՈՐ ընտրությունների
Ի գործ»,-նշել է Վեդիի համայնքի ղեկավարի ՔՊ-ական թեկնածու Գարիկ Սարգսյանը։