|
Փոխարժեքներ
12 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.21 |
| EUR | ⚊ | € 404.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.2997 |
| GBP | ⚊ | £ 479.2 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Դեկտեմբերի 16-ին, ժամը 00։19-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Թումանյանի համայնքապետարանի մոտակա տներից մեկում։
ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թումանյան քաղաքի 6-րդ փողոցում գտնվող երկու փայտաշեն տներում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։03-ին, մարվել՝ 08։14-ին։ Այրվել են երկու փայտաշեն տները (մոտ 150 քմ)։
Փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի բնակելի տների նկուղներ և հարակից տներ։