Փոխարժեքներ
25 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.94 |
EUR | ⚊ | € 450.25 |
RUB | ⚊ | ₽ 4.8453 |
GBP | ⚊ | £ 516.63 |
GEL | ⚊ | ₾ 141.78 |
Մամիկոն Ասլանյանը կալանավայրից անգամ պայքարելու է յուրաքանչյուր վանաձորցու ընտրական իրավունքի իրացման համար: Այս մասին ասվում է «Մամիկոն Ասլանյան» դաշինքի տարածած հաղորդագրությունում:
«Վանաձոր խոշորացված համայնքի սիրելի՛ բնակիչներ, «Մամիկոն Ասլանյան» դաշինքի թիմի ոգին ամուր է: Մենք զգում ենք բոլորիդ սատարող ուժը: Այն գոտեպնդում է և պարտավորեցնում ուժեղ լինել և տեր կանգնել յուրաքանչյուրիդ ընտրությանը: Մենք մինչև վերջ կանգնած ենք մեր առաջնորդ Մամիկոն Ասլանյանի կողքին: Վստահ եղեք, որ յուրաքանչյուր վանաձորցու քվեի համար կռիվ ենք տալու մինչև վերջ, մինչև արդարության հաղթանակը: Մամիկոն Ասլանյանը կալանավայրից անգամ պայքարելու է յուրաքանչյուր վանաձորցու ընտրական իրավունքի իրացման համար: Բոլորիս ուժ և տոկունություն՝ ՏԻՄ համակարգը որպես ժողովրդավարության օղակ պահպանելու գործում»: