|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Լևոն Տեր-Պետրոյսանի քաղաքական գիծը շարունակվում է։ Իշխանության բերեցին մի մարդու, որը կատարեց այն ամենը, ինչ Տեր-Պետրոսյանը ժամանակին ի վիճակի չեղավ անել․ մամուլի ասուլիսում ասաց Արևմտահայոց հարցերի ուսումնասիրման կենտրոնի տնօրեն, ՀՅԴ անդամ Հայկազուն Ալվրցյանը։
«Երբ արդեն Հայաստանի բոլոր լծակները հանձնել են թուրքին, հիմա հարկավոր էր այդ ամբողջը ամփոփել, ի մի բերել։ Հիմա թուրքերը հստակ ասում են՝ Հայաստանը պետք է իրեն խելոք պահի, պետք է ճանապարհ տա իրենց եղբայր Ադրբեջանին, այլապես քաղաքական և պետական հեռանկար չունի։ Տեղի ունեցողը կարելի է համարել գիշատիչների խնջույք, որի սեղանին դրվել է ՀՀ-ի և Արցախի քարտեզը։ Ցավն այն է, որ այդ գիշատիչների մեջ են ՀՀ պետականության ոչնչացման գաղափարակիրները՝ Տեր-Պետրոսյանը ու Ժիրայր Լիպարիտյանը»,-ասաց Ալվրցյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։